
«Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է shamshyan.com կայքի այսօրվա հրապարակմանը, թե Արցախի պաշտպանության Բանակի զորամասերից մեկում հայտնաբերվել է 2 զինծառայողի դի:
«Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Այս պահին այլ բան չեմ կարող ասել: Եվ այսքանից հետո գրել երկու դի կա, չգիտեմ՝ ինչություն է:
Խնդրում եմ մանրամասների համար չզանգահարել: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է»:
https://www.facebook.com/arcrun/posts/2754629451239312