
Արտակարգ դեպք՝ Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում. Shamshyan.com (լրացված)

Shamshyan.com-ի տեղեկություններ էր տարածե, թե այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի հանրապետությունում: Կայքի փոխանցմամբ, Պաշտպանության Բանակի զորամասերից մեկում հայտնաբերվել է 2 զինծառայողի դի:
Այս տեղեկությունից 45 րոպե անց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքեց shamshyan.com այս տեղեկությունը՝ գրելով.
«Շամշյան դու ուղղակի չգիտեմ ինչ ես, չգիտեմ` դու ինչով ես մտածում, ինչքան ես վնաս տալիս մեր երկրին: Ուղղակի բառեր չկան ասելու:
Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Այս պահին այլ բան չեմ կարող ասել: Եվ այսքանից հետո գրել երկու դի կա, չգիտեմ՝ ինչություն է:
Խնդրում եմ մանրամասների համար չզանգահարել: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է»:
https://www.facebook.com/arcrun/posts/2754629451239312