«Ամենասարսափելին այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը 100 միլիոն ֆունտով թանկ է, քան «Լիվերպուլինը»»
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Քրաուչը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» կրած պարտությունը «Բարնլիից» (0:2):
«Ամենասարսափելին այն է, որ նրանց կազմը 100 միլիոն ֆունտով թանկ է, քան «Լիվերպուլինը»: Ո՞վ է գնում խաղացողներին: Այժմ նրանք, ամենայն հավանականությամբ, կգնան և մեկ խաղացողի վրա կծախսեն 30-40 միլիոն ֆունտ:
Սա, թերևս, ամենավատ կազմն է 30 տարվա ընթացքում: Նայեք այսօրվա կազմին, ովքեր նստած են պահեստայինների նստարանին, հեշտ է նկատել: Տխուր իրավիճակ:
Այլևս ինքնություն չկա: Հիմա ես չգիտեմ, թե ինչ է նշանակում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ֆուտբոլիստների մեծ մասը, որոնց «Մանչեսթեր Յունայթեդը» գնել է վերջին հինգ տարիների ընթացքում, հանձնվել է»,- Քրաուչին է մեջբերում BBC Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը