Բաժիններ՝

Նեյմարը և ՊՍԺ-ն մտադիր են երկարաձգել պայմանագիրը

Հարձակվող Նեյմարը կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:

27-ամյա բրազիլացին վճռական որոշել է իր ապագան կապել փարիզցիների հետ, բայց ամեն ինչ կախված կլինի թիմի ելույթներից Չեմպիոնների լիգայում, հայտնում է ESPN-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

ՊՍԺ-ն լավատեսորեն է տրամադրված համաձայնագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ, բայց որոշումը կկայացվի միայն ապրիլ-մայիս ամիսներին:

Չնայած անցած ամռանը Նեյմարի և ՊՍԺ-ի միջև լարվածությանը` բրազիլացու  «Բարսելոնա» վերադառնալու ցանկության պատճառով, ֆուտբոլիստի և ակումբի միջև հարաբերություններն այժմ շատ ավելի լավն են:

Բրազիլացի ֆուտբոլիստը հարմարվել է Փարիզում և իրեն  զգում է ակումբի և քաղաքի մաս:

Նեյմարի ներկայիս պայմանագիրը նախատեսված է ևս 2,5 տարի, բայց ոչ պաշտոնական բանակցություններ են տեղի ունեցել Լեոնարդոյի՝ ՊՍԺ-ի մարզական տնօրենի, Նեյմարի հայրիկի և հարձակվողի գործակալի միջև:

Այս մրցաշրջանում ակումբի համար անցկացրած 15 խաղում Նեյմարը խփել է 13 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս