Որդին պարբերաբար ծեծի է ենթարկել մորը՝ հասցնելով վնասվածքներ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Որդուն մեղադրանք է առաջադրվել:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 1945թ. ծնված տղամարդը մոր հետ միասին բնակվելով Արմավիր քաղաքի իրենց բնակարանում, հաճախակի գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ պարբերաբար ծեծի է ենթարկել մորը՝ պատճառելով ուժեղ ցավ և մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1945թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: