Հորդորում ենք նախքան ավիատոմսերը ձեռք բերելը ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների առաջարկած ուղեբեռի չափերին, կշռին, ճամփորդական փաստաթղթերի պայմաններին. «Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով հայկական շուկայում չվերթեր կսկսեն իրականացնել բյուջետային ավիաընկերությունները, որոնց մատուցած ծառայությունները տարբեր են դասական ավիաընկերությունների մատուցած ծառայություններից, հորդորում են հնարավոր խնդիրներից խուսափելու համար ավիատոմսը գնելուց առաջ մանրամասն ծանոթանալ առաջարկվող պայմաններին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հարգելի քաղաքացիներ,
Շուտով հայկական շուկայում չվերթեր կսկսեն իրականացնել բյուջետային ավիաընկերությունները, որոնց մատուցած ծառայությունները տարբեր են դասական ավիաընկերությունների մատուցած ծառայություններից։
Ուստի, հնարավոր խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք նախքան ավիատոմսերը ձեռք բերելը մանրամասն ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների կողմից առաջարկվող ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի չափերին ու կշռին, ճամփորդական փաստաթղթերի անհրաժեշտ պայմաններին, առցանց գրանցման, ինչպես նաև ուղևորներին հատուկ օգնության տրամադրման կանոնակարգին։
Հիշեցնենք, որ տոմսն ավիաընկերության և ուղևորի միջև` ուղևորային փոխադրման ծառայությունների իրավունք շնորհող օդային փոխադրման պայմանագիր է։
Տոմսերի հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը։
Մաղթում ենք հաճելի ուղևորություն»: