Բաժիններ՝

Ավտովթար՝ Եղվարդ-Երևան ճանապարհին. մեքենան գլխիվայր շրջվել հարակից ձորակը՝ մոտ 7 մետր

Հունվարի 8-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ վերանորոգվող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մխիթար Ա., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից ձորակը՝ մոտ 7 մ։

Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031