Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Ռուբեն Տերտերյանը

Կյանքից հեռացել է անվանի երաժշտագետ Ռուբեն Ավետի Տերտերյանը։ Ռուբեն Տերտերյանը հեղինակ է մենագրությունների, 150-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, ամսագրերում և թերթերում՝ Երևանում, Մոսկվայում, Բունեոս-Այրեսում, Կուենկայում, Կիտոյում (հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով): Հեղինակ է նաև 30-ից ավելի ռադիո և հեռուստահաղորդումների:

1982-1994թթ. և 2011-2014 թթ. Ռուբեն Տերտերյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 2011-2014 թթ. եղել է ԵՊԿ պրոռեկտոր:

1983-1985 թթ. Ռուբեն Տերտերյանը եղել է ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության ավագ խորհրդատու, 1985-1988 թթ. վարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենի պաշտոնը, 1989-1993 թթ.՝ Հայհամերգին կից «Դերասան» համերգների կազմակերպչական կոոպերատիվի տնօրենի պաշտոնը: 1995-2000 թթ. Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայ կենտրոնի թատերախմբում աշխատել է որպես երաժշտական ձևավորող, 2003-2010 թթ. դասավանդել է Կուենկայի (Էկվադոր) համալսարանի Արվեստի ֆակուլտետում։ 2004-2008 թթ. եղել է Կուենկայի համալսարանի Երաժշտական բաժնի տնօրենը, 2008-2010 թթ.՝ Կուենկայի համալսարանի Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն, 2009-2010 թթ.՝ Էկվադորի կաթոլիկ համալսարանի Կիտո քաղաքի (Էկվադոր) Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն։

Ռուբեն Տերտերյանը անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031