«Ոսկե գլուբուս»-ի հակառակ կողմը՝ Գրեգ Ուիլյամսի լուսանկարներում
Օրեր առաջ Բևեռլի Հիլզում տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությունը որն ամեն տարի անցկացվում է արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (HFPA) կողմից՝ նշելով տարվա լավագույն ֆիլմերը և հեռուստատեսային սերիալները: «Ոսկե գլոբուսը» 3-րդ հեղինակավոր մրցանակն է «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։ Եվ եթե «Օսկար»-ով ավարտվում է մրցանակաբաշխությունների շրջանը, ապա «Ոսկե գլոբուս»-ով այն մեկարկում է:
Մրցանակաբաշխությունից հետո բոլորը քննարկում են աստղերի զգեստները, ամենագեղեցիկ զույգերին և հաղթողների ելույթները: Սակայն մենք առաջարկում ենք դիտել հայտնի լուսանկարիչ Գրեգ Ուիլյամսի արած լուսանկարները, որոնք բացահայտում են այն ամենը, ինչը տեղի է ունենում կուլիսներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը