Սնվելու առողջ տարբերակ՝ նեխուրով դիետա
Steptohealth.ru-ն գրում է, որ նեխուրով դիետան սնվելու առողջ տարբերակ է, ինչը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում լավացնել կյանքի որակը։ Նեխուրը կարող եք ավելացնել մրգային կամ բանջարեղենային կոկտեյլներին։ Այն կօգնի ազատվել ավելորդ քաշից, կարգավորել նյութափոխանակությունը և հոգ տանել սիրտ-անոթային համակարգի առողջության մասին։
Ինչ է հարկավոր անել. սկսում ենք վիտամինային կոկտեյլից։ Կոկտեյլը հարկավոր է պատրաստել և օգտագործել յուրաքանչյուր առավոտ, քանի որ այն հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով և վիտամիններով։ Այն կօգնի մաքրել օրգանիզմը և նպաստել նյութափոխանակության գործընթացին, թույլ կտա ավելի լավ յուրացնել սննդարար նյութերը, ազատվել փորկապությունից, կանխարգելել օրգանիզմում հեղուկի կուտակումը։ Արդյունքում՝ լյարդը կսկսի ավելի լավ աշխատել։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել առավոտյան՝ նախաճաշից առաջ, ինչպես նաև՝ յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց առաջ։
Բաղադրիչներ
• կես կիտրոնի հյութ
• նեխուր
• անանուխի 5 տերև
• 1 լիտր ջուր։
6 փոփոխություն, որ կնկատեք արդեն 20 օր անց
1. Օգնում է ազատվել վատ խոլեստերինից։ Նեխուրը ֆիտոքիմիական նյութ է պարունակում, որը թույլ է տալիս նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։ Այն կօգնի նվազեցնել նաև տրիգլիցերիդների քանակը։
2. Պայքար բորբոքային պրոցեսների դեմ։ Նեխուրը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում։ Այս մթերքն օգտակար է բոլոր նրանց, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով, արթրիտով, և այլն։
3. Կարգավորում է արյան ճնշումը։ Նեխուրի սերմերը կարգավորում են արյան ճնշումը, քանի որ կալիում են պարունակում։ Բացի այդ՝ այն նաև հարուստ է բնական այլ էքստրակտներով, որոնք լավացնում են արյան շրջանառությունը և կարգավորում արյան ճնշումը։
4. Օգնում է լյարդի աշխատանքին։ Նեխուրով դիետան օգտակար է հատկապես նրանց, ովքեր լյարդում ճարպի կուտակման հետ կապված խնդիր ունեն։ Նեխուրի մեջ պարունակվող ֆերմենտները կօգնեն նկատելիորեն լավացնել լյարդի աշխատանքը։
5. Օգնում է նիհարել։ Նեխուր կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։
• Նեխուրը հագեցնող է, միևնույն ժամանակ՝ նվազագույն կալորիաներ է պարունակում։
• Այն լավացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմն ավելի հեշտ է սկսում այրել ճարպերը։
• Այն բնական միզամուղ միջոց է։
• Նեխուրը հակաբորբոքային հատկություններ ունի։
6. Պայքարում է վարակների դեմ։ Դեռ վաղ ժամանակներից նեխուրի սերմերը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են բակտերիալ վարակների դեմ պայքարում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը