ARM-ը խզել է Huawei-ի հետ կապը
Ընկերությունը, որը Huawei-ին տրամադրում է լիցենզիաներ Kirin չիպերի բջջային պրոցեսորներ ստեղծման համար, խզել է կապն ընկերության հետ: Kirin չիպերի հետագա ստեղծումը վտանգի տակ է:
BBC-ին հաղորդում է, որ ARM-ի աշխատակիցներին հանձնարարվել է դադարեցնել Huawei-ի ներկայացուցիչների հետ կնքված բոլոր պայմանագրերը, աջակցությունը և այլ պարտավորությունները: Դա պայմանավորված է ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմով և Huawei-ի դեմ պատժամիջոցներով: Այնուամենայնիվ, ARM-ը հիմնված է Մեծ Բրիտանիայում և պատկանում է ճապոնական SoftBank-ին:
Հնարավոր է, ARM-ը վախեցել է ԱՄՆ-ի հնարավոր ճնշումներից: Քանի որ բջջային պրոցեսորների զարգացումն օգտագործում է «ամերիկյան ծագման» տեխնոլոգիա, ընկերությունը գրասենյակ ունի Օսթինում (Տեխաս) և Սան Խոսեում (Կալիֆոռնիա):
Ի՞նչ է սա նշանակում Huawei-ի համար
Ընկերությունն իր սմարթֆոնների համար արտադրում է բջջային Kirin պրոցեսորներ, սակայն նրանք օգտագործում են ARM-ի լիցենզիաները: Առանց այս լիցենզիաների, Huawei-ն չի կարողանա շարունակել պրոցեսորների ստեղծումը, ինչը սպառնում է փակել Kirin պրոցեսորների արտադրությունն ամբողջությամբ: Այս պարագայում խնդիրներ են առաջանում նաև սմարթֆոնների արտադրությունում:
Huawei-ն կարող է անցնել Չինաստանում մշակվող MediaTek պրոցեսորներին:Կամ էլ ընկերությունը պետք է մշակի չիպերի նոր մոդել, ստեղծի իր սեփական օպերացիոն համակարգը: Բայց դա բարդ, թանկ և երկարատև գործընթաց է:
Համաձայն լուրերի, Huawei-ն կարողացել է պահեստավորել չիպեր առաջիկա երեք ամիսների համար: Բայց ապագայում դեռ պետք է ինչ-որ բան անել՝ վերանայել ողջ զարգացման գործընթացը կամ վերականգնել մատակարարների հետ հարաբերությունները, քանի որ առանց դրա արտադրությունն անհնար է:
Սիրարփի Աղաբաբյան