Իմ բոլոր երեխաները ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր բոլոր երեխաներն ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները: Այս մասին նա գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով մայիսի 22-ին անվանի գիտնական Հարալդ Զուր Հաուզենի հետ հանդիպմանը:

«Այսօր հյուրընկալեցի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին, ով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պրոցեսում «Պապիլոմա» վիրուսի ազդեցության հայտնաբերողն է. նաեւ մեծ դեր է ունեցել պատվաստանյութի ստեղծման գործում:

Մանրամասն քննարկում ունեցանք, որի արդյունքներով եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ անպայման պատվաստման տարեք ձեր երեխաներին:

Իմ բոլոր երեխաները ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները»,- հայտնել է նա:

Տեսանյութեր

Լրահոս