«Սրանք էին, որ մայիսի 25-ին, Ազատության հրապարկում սպառնում էին Արցախի նախագահի գլլուխը քարով «փշրել», ինչի առիթով իրավապահները մերժեցին քրեական գործ հարուցել». Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ այս շաբաթ էի հաղորդմանս ընթացքում խոսում ատելության մթնոլորտի վտանգավորության մասին։ Հասանք։ Ի դեպ, Hayeli.am ակումբի վրա հարձակվողներից որոշների դեմքերը տեսած կլինեք իշխանական տարբեր ակցիաների ժամանակ, սրանք էին, որ վարչապետի կոչով դատարանները շրջափակելու կոչին հետեւելով, արգելափակել ԲԴԽ շենքը։

Սրանք էին, որ մայիսի 25-ին, Ազատության հրապարկում սպառնում էին Արցախի նախագահի գլլուխը քարով «փշրել», ինչի առիթով իրավապահները մերժեցին քրեական գործ հարուցել։

Հ.Գ. Չեմ արդարացնում «Հայելիի» լրագրողների դրած վերնագիրը, բայց նույն կերպ գործել են տարիներ շարունակ այսօրվա իշխանական, նախկին ընդդիմադիր թերթերից շատերը, երբ ադրբեջանական արձագանքներն ուղղակի արտատպել են։ Հայրենիքի անվտանգությունը ներքաղաքական պայքարում տեղ չունի»։

https://www.facebook.com/gegham.manukyan.16/posts/10217428474396125

Տեսանյութեր

Լրահոս