«Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետևում նշմարվում են իշխանությունների ականջները». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր «ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա հարձակում է տեղի ունեցել։

Միշտ չէ, որ կիսում եմ ԶԼՄ-ների, այդ թվում՝ ՀԱՅԵԼՈՒ մոտեցումները, սակայն անկախ այն հանգամանքից, համաձայն եք ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականության հետ, թե ոչ, անթույլատրելի եւ դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն եւ ճնշման փորձ լրատվական դաշտի վրա։

Մենք երկար տարիներ տարբերվել ենք հենց նույն Ադրբեջանից խոսքի եւ մամուլի ազատության բարձր մակարդակով։

Հատկանշական է, որ նման հարձակումների թիրախ դառնում են ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցներն ու լրագրողները, ինչը վկայում է գործող իշխանությունների ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածության եւ ներառման մասին։

Ակնհայտ է, որ որպես հարձակման պատճառ նշվող հրապարակումն ընդամենը առիթ էր իշխանամերձ շրջանակների երկար ժամանակ կուտակված մաղձը ցուցադրելու համար։

Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետեւում նշմարվում են իշխանությունների ականջները»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10219359736362273

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031