««Զիդանը ցանկանում էր վաճառել Բեյլին և պահպանել Ռոնալդուին, նրան չլսեցին, և նա գնաց». Ռամոն Կալդերոն
Մրցաշրջանը «Ռեալի» համար կարող էր այլ կերպ լինել:
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը պատմել է, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այլ տեսակետ է ունեցել՝ կապված 2017-18թթ. մրցաշրջանից հետո ակումբի զարգացման հետ:
«Զիդանն ուզում էր վաճառել Գարեթ Բեյլին և պահպանել Կրիշտիանու Ռոնալդուին: Նա ուզում էր իրավունք ունենալ խաղացողների առք ու վաճառքի վերաբերյալ որոշումներ կայացնելու մեջ: Ակումբի ղեկավարությունը չկատարեց նրա պահանջները, դրա համար էլ նա գնաց: Կարծում եմ, որ Զիդանը ճիշտ էր այդ իրավիճակում»,- Կալդերոնին է մեջբերում AS-ը:
Ռոնալդուն վաճառվեց 112 մլն եվրոյով, իսկ Բեյլը մնաց և հիմա վերականգնվում է հերթական վնասվածքից հետո:
«Ռեալը» հետ է մնում «Բարսելոնայից» 10 միավորով և զբաղեցնում է 5-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը