Ջրվեժ գյուղում շղթայական ավտովթար է գրանցվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 14-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացել, որ Ձորաղբյուր տանող ճանապարհին՝ «Լճափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մայակ թաղամասի մոտակայքում բախվել են «Lada Priora» (վարորդ՝ Հ. Կ.), «Ford Transit» (վարորդ՝ Ջ. Վ.), «Mercedes E» (վարորդ՝ Ռ. Դ.), «Mitsubishi Fuso» (վարորդ՝ Ռ. Պ.), «ԳԱԶ-52» (վարոդը՝ Ս. Ա.), Toyota Land Cruiser (վարորդը՝ Ա. Վ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031