«Եթե վաղը դատարանը կայացրեց որոշում հօգուտ Քոչարյանի, ապա որևէ մեկը չի կարող դրա անաչառությունը վիճարկել». Ալումյան

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ այսօր քննարկվում է ներկայացված երկու միջնորդություն. առաջինը Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունն է, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է երկարացվի ևս երկու ամսով, մյուսը փաստաբանների ներկայացրած միջնորդությունն է՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Սակայն նիստի ընդմիջվեց, և  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարանին, քանի որ դատը քննող դատավոր Արթուր Մկրտչյանն ընկերական հարաբերություններ ունի Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանի հետ։

Նիստը վերսկսվելուց հետո Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացեց, որ դատարանը որոշել է մերժել ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը։

«Նա պատճառաբանեց, որ Արամ Օրբելյանի հետ իր ունեցած կապերն այնքան չեն, որպեսզի դա ազդի իր անաչառության վրա։ Մենք մեր մասով այդ միջնորդությունն արեցինք, իսկ դատախազներն առարկեցին, եթե վաղը, ենթադրենք, դատարանը կայացրեց որոշում հօգուտ Քոչարյանի, ապա որևէ մեկը չի կարող այդ որոշման անաչառությունը վիճարկել»,- ասաց Հ. Ալումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվել է մինչև վաղը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031