 
                        ԱԺ նախագահի տեղակալների ընտրությունը կկայանա հունվարի 15-ին
 
                                    Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունը տեղի կունենա հունվարի 15-ին: 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ 2 փոխնախագահներին առաջադրում է մեծամասնություն ունեցող խմբակցությունը, իսկ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն տրվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուին պաշտպանելու մասին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        