Բաժիններ՝

Ընդդիմության գործողությունները վնասում են երկրի կայուն զարգացմանը. Վրաստանի պաշտպանության նախարար

Ընդդիմության ծայրահեղական գործողությունները Թբիլիսիի փողոցներում վնասում են երկրի կայուն եւ երկարաժամկետ զարգացմանը: Նոյեմբերի 28-ին այս կարծիքն է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով հանրահավաքների շարքը, որոնք ընդդիմության ներկայացուցիչները կազմակերպում են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մերձակայքում։

«Բացի տնտեսական դժվարություններից եւ գործազրկությունից, այսօր մեր երկրի համար մարտահրավերը, որը խոչընդոտում է կայունությանը, խաղաղ եւ երկարաժամկետ զարգացմանը, գալիս է արմատական, ծայրահեղական ընդդիմադիր ուժից, մասնավորապես, «Ազգային շարժումից» (ընդդիմադիր կուսակցություն)»,-ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հանրապետությունն արեւմտյան աշխարհի մասն է կազմում, սակայն ԵՄ-ի երկրներում եւ ԱՄՆ-ում ընդդիմության նման գործողությունները կարող էին որակվել որպես քրեական հանցագործություն: «Ինչ եք կարծում՝ ինչո՞վ կավարտվեին Եվրոպայի երկրներում կամ ԱՄՆ-ում Կոնգրեսի կամ խորհրդարանի շենքերը պիկետելու փորձերը: Դա բացարձակապես անընդունելի է: Ցանկացած նորմալ երկրում դա (խորհրդարանի պիկետումը) քրեական հանցագործություն է»,- հավելել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ