
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

Փետրվարի 12-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից դեպի Խոր վիրապի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Փոքր Վեդի գյուղի Մարգար Հովհաննիսյան փողոցում՝ գյուղապետարանի մոտակայքում, բախվել են «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1985 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1973 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդները և ուղևորները՝ Ս. Հ.-ն (ծնված 1990 թ.) և Ս. Ա.-ն (ծնված 1990 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ս. Հ.-ն և Ս. Ա.-ն այնուհետև տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենաները մոտեցրել քարշակին և իրականացրել ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի