Բաժիններ՝

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Իրան

Հայաստանը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետությունում ջրհեղեղից տուժածների օգնությանը: Մարտի 29-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Ցանկանում ենք հումանիտար օգնություն ուղարկել Իրան: Դա կազմակերպվում է ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով` այնտեղ նաև նրանց մասնակցությունն է լինելու: Ուղարկվելու են տեխնիկական միջոցներ, մեքենաներ և փրկարարներ»,- ասաց Ցոլակյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորեց այս օգնության կազմակերպումը բարեկամ երկրի համար:

Մարտի 28-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Նախարարը ցավակցություն էր հայտնել նախորդ շաբաթ Իրանը պատուհասած ջրհեղեղի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել օժանդակել տուժածներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ բանակցել՝ ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031