
Երևանում բախվել են Lexus-ն ու 41 համարի ավտոբուսը. կա վիրավոր. Shamshyan.com

Դեկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 58 հասցեի մոտ բախվել են 49-ամյա Հովհաննես Գրիգորյանի վարած թիվ 41 երթուղին սպասարկող Hager մակնիշի 4429 Տ համարանիշի ավտոբուսն և 21-ամյա Անահիտ Դալաքյանի վարած Lexus մակնիշի 77 AD 989 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Ա. Դալաքյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։