Բաժիններ՝

Արոնյանը մեկ միավոր է զիջում արագ շախմատի ԱԱ-ի առաջատարին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները արագ շախմատի աշխարհի առաջնությունում:

Մոսկվայում ընթացող մրցաշարի 10 տուրերից հետո Լևոն Արոնյանն ունի 7 միավոր և մեկ միավորով է զիջում առաջատարներին: 6,5 միավոր ունի Գաբրիել Սարգսյանը: 6 միավոր է վաստակել Զավեն Անդրիասյանը:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ունի 5,5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը հավաքել է 4 միավոր:

Դեկտեմբերի 28-ին կկայանան ևս 5 տուրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս