Բաժիններ՝

Աշխարհի բանկերը հայտարարել են 2015 թվականից ի վեր անձնակազմի ամենաընդգրկուն կրճատման մասին

Ամբողջ աշխարհում բանկերը հայտարարում են աշխատատեղերի կրճատման մասին, որը կարող է դառնալ ամենաընդգրկունը վերջին չորս տարում՝ կրճատելով ծախսերը համաշխարհային տնտեսության աճի դանդաղման եւ թվային տեխնոլոգիաների անցման ֆոնին: Այդ մասին գրում է Bloomberg-ը:

Ընկերությունների եւ արհմիությունների տվյալներով, որոնք նշում է գործակալությունը, ընթացիկ տարում 50-ից ավելի բանկեր հայտարարել են ընդհանուր առմամբ 77 հազար 780 աշխատատեղի կրճատման մասին, ինչն առավելագույն ցուցանիշն է 2015 թվականից ի վեր, երբ կրճատման ենթարկվեց 91 հազար 448 մարդ: Եվրոպայի բանկերին է բաժին ընկնում կրճատումների ընդհանուր ծավալի մոտավորապես 82 տոկոսը, որոնք լրացուցիչ ծանրաբեռնություն են զգում բացասական տոկոսադրույքների պայմաններում: Հաշվի առնելով 2019 թվականի ցուցանիշը՝ վերջին վեց տարում բանկերում կրճատումների ընդհանուր ծավալը կգերազանցի 425 հազար աշխատատեղը:

Սակայն, ինչպես նշել է Bloomberg-ը, իրական թիվը կարող է լինել ավելի բարձր, քանի որ շատ բանկեր հեռացումներ են կատարում՝ չհրապարակելով իրենց պլանները: Բանկերից վերջինը, որոնք հայտարարել են անձնակազմի կրճատման մասին, Morgan Stanley-ն է, ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկը, որը մտադիր է արձակել շուրջ 1,5 հազար աշխատակից, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս