Ադրբեջանական համայնքին բանակցային գործընթաց խցկելու բոլոր փորձերը պետք է չեզոքացնենք. Բակո Սահակյան
Դուք քաջատեղյակ եք արդբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, եւ դրա շուրջ ծավալվող զարգացումներին, ինչը տարբեր հարթակներում լուրջ քննարկումների եւ երբեմն նաեւ շահարկումների առիթ է դառնում: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի եւ Արցախի անվտանգություն խորհուրդների համատեղ նիստում իր ելույթում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դա ինչ-որ տեղ դա բնական է, քանի որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է Հայոց պետականության եւ հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի համար, այլ նաեւ տարածաշրջանային եւ նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարեւորագույն խնդիրներից է:
Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ուզում եմ մեկ անգամ եւս կանգ առնել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Մենք կողմակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը:
Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երեւանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք եւ հասկանում ենք, որ լիրարժեք ձեւաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է: Հայոց դիվանագիտության կարեւորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի եւ սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները:
Այս ամենը լավ գիտակցում է նաեւ մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը եւ չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձեւաչափի վերականգնումը եւ զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղյուր կայքում։