Բաժիններ՝

«ՀՖՖ-ն լուրջ ռեպուտացիոն և իրավական խնդիր կունենա ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ փոխհարաբերություններում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

Արսեն Աղաջանյանին ճանաչում եմ վաղուց և ծանոթ լինելով նրա կազմակերպչական ունակություններին, նպատակասլացությանը և հայրենասիրությանը, ուրախացա, երբ Արսեն Աղաջանյանն առաջադրվեց «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ (այսուհետ՝ ՀՖՖ) նախագահի պաշտոնում:

Սակայն այն, ինչ տեղի է ունենում ՀՖՖ-ում, մեղմ ասած մտահոգիչ է:

Ըստ ՀՖՖ հայտարարության, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ՀՖՖ կանոնադրությանը չի համապատասխանում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, հետևաբար այն չի ընդունվել:

ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով սահմանված է ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար հետևյալ պահանջը՝ մինչև թեկնածու առաջադրվելը թեկնածուն պետք է վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ֆուտբոլի բնագավառում ակտիվ դերակատարում ունենա:
Արսեն Աղաջանյանն իր կենսագրության մեջ նշել է նաև, որ Կիպրոսում 2014 թվականից ի վեր գործող «Արարատ» ֆուտբոլի ակումբի համահիմնադիրն է և Կիպրոսի՝ 2014 թվականին հիմնադրված «Ռուսալեզու Ֆուտբոլային Լիգայի» գլխավոր հովանավորն է։

10.12.2019թ. փաստաբանական հարցում է կատարվել ՀՖՖ-ին՝ Արսեն Աղաջանյանի ՀՖՖ նախագահի թեկնածությունը չընդունելու գրավոր պատճառաբանությունը և մյուս բոլոր թեկնածուներին վերաբերող փաստաթղթերի պատճեններն ստանալու պահանջով: Մի քանի այլ թեկնածուներ, որոնց թեկնածությունը գրանցվել է, ֆուտբոլի հետ առնչության մասով ընդհանրապես տեղեկություն չեն նշել:

Առ այսօր ՀՖՖ-ն չի տրամադրել մերժման պատճառաբանությունը, ինչպես նաև պահանջվող մյուս փաստաթղթերը: Ավելին, մի քանի օր է, հնարավոր չի լինում խոսել պատասխանատու աշխատակցի հետ վերոհիշյալ հարցերը պարզելու համար:

Այս ամենաթողության հետևանքը ամենայն հավանականությամբ լինելու է դատական գործը ՀՀ ներպետական դատարանում ընդդեմ ՀՖՖ-ի, իսկ վեճը հօգուտ թեկնածուի լուծվելու դեպքում, ՀՖՖ-ն լուրջ ռեպուտացիոն և իրավական խնդիր կունենա ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ փոխհարաբերություններում:

Հ.Գ. Հատկանշական է, որ ՀՖՖ աուդիտի և համապատասխանության կոմիտեն 18.12.2019թ. եզրակացություն է հրապարակել, որով արձանագրել է «ֆուտբոլի բնագավառում ակտիվ դերակատարում» սահմանման բավական ընդհանրական լինելու փաստը: Նշված կոմիտեն հայտարարել է, որ այդ կետի մեկնաբանումը պետք է կատարվի թեկնածուի համար բարենպաստ նորմի համատեքստում և ՀՖՖ քարտուղարության կողմից գործադիր կոմիտեի անդամի և նախագահի գրանցված բոլոր թեկնածուները համապատասխանում են կանոնադրության 30-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի պահանջին:

Մինչդեռ Արսեն Աղաջանյանը գրանցված թեկնածու չի համարվել, հենց այդ կետի հիմքով:

Այս երկակի ստանդարտների կիրառումը լավ տեղ չի տանելու:

Արա Զոհրաբյան
Փաստաբան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾԱրսեն Աղաջանյանին (Arsen Agadzhanyan) ճանաչում եմ վաղուց և…

Gepostet von Արա Զոհրաբյան am Freitag, 20. Dezember 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս