168 Մամուլի տեսություն
Աստղագետ Էլյա Հովհաննիսյանը հորդորում է 2020 թվականին տիրապետել տիեզերքի գաղտնիքներին ու գտնել իրենց կեսերին: Ըստ նրա՝ հազարամյակներ առաջ տղամարդը և կինը եղել են մի մարդու մեջ: Բայց այդ ժամանակահատվածն ավարտվել է, և սկսվել է կնոջ ու տղամարդու միավորման ժամանակաշրջանը:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում ինֆորմացիա են փնտրել. Թագուհի Թովմասյան
«Մամուլի, ազատ խոսքի դեմ գործողությունները խրախուսվում են իշխանությունների կողմից». Սաթիկ Սեյրանյան
Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը, այսօրվա ասուլիսում անդրադառնալով 2020 թվականի կանխատեսվելիք իրադարձություններին, ասաց՝ տարին լինելու է պասիվ և ծանրաբեռնված աշխատանքով լեցուն: Աստղաբանը խորհուրդ է տալիս վերլուծել նախորդ տարիների գործունեությունը, «շարքից հանել այն հինը», որ կարող է բացասական ներգործություն ունենալ նոր կյանքի վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է 2020թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին: Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի մի շարք ուղղությունների վրա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջին հարցազրույցից հետո, որը տվել էր 168.am-ին՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին, ինքն արդեն պատասխանել է:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ճեղքման հույս ունի դեկտեմբերի 19-ին Բեռլինում կայանալիք գազի եռակողմ կոնսուլտացիաներում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով:
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և փոխել նրա խափանման միջոցը։
Կառավարությունն այսօր բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերության կողմից ներկայացված հայտը:
«Իմ ու իմ ընտանիքի և գործընկերների թալանների կապակցությամբ քրեական գործեր մի հարուցեք, մի քննեք, թե չէ կդառնանք արմատական ընդդիմադիր։ Կներեք, բայց ջհանդամ՝ չեք դառնա, անցած տարի դառնայիք, էսօր կլիներ ահագին ժամանակ, մանավանդ որ, քաբաբ առ քաբաբի քաղաքականությունը չի կարող փոխվել որևէ պայմաններում»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ նախագծերից մեկի հաստատումից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր նախորդ ելույթում, որը վերաբերում էր քաբաբ առ քաբաբ պետության ունեցածը թալանելուն, մոռացել էր այս պարբերությունն ասել։
Կառավարության շենքի մոտ ինքնասպանության փորձ կատարող տղամարդուն բժիշկներն ու ԱԻՆ աշխատակիցները պատգարակով տեղափոխեցին
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Այս տարվա ընթացքում իրենց վերջին ակցիան էր ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման: Երիտասարդների ակցիան խորհրդանշական էր՝ վստահեցնելու, որ իշխանության դեմ որևէ «պարտիզանական գործողություն» չեն նախապատրաստում, և հենց այդ նպատակով կառավարության շենքի մոտ վայր էին դրել իրենց «պարտիզանական զենքերը»:
Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում գործադիրը որոշում կայացրեց Հանրային խորհրդի նախագահ նշանակել Ստյոպա Սաֆարյանին։
Շմոլ գազից թունավորման դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 27-ամյա բնակիչ:
Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Քննչական կոմիտեի տարածած այն հաղորդագրությանը, ըստ որի՝ բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման սխեմա, և այդ գործով կան ձերբակալվածներ։
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներից ստացած տեղեկություններն իրացնելով՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 20.50-ին, «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած 44-ամյա Տիգրան Պ.-ն, որը նոյեմբերի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /Գողությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
Կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և չորս գիշերօթիկ հաստատությունում խնամվող 6-18 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների 260 երեխաների ընդգրկեց ՀՀ պետական բյուջեի «12002 Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառմամբ իրականացվող ծրագրում:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որում արվել են որոշակի փոփոխություններ: «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Վարազդատ Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել:
Այսօր գիշեր ինչ-որ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, տակնուվրա արել այն, սակայն ամեն բան իր տեղում է:
Երևանի երթուղու համար նախատեսված նոր քաղաքային ավտոբուսներն արդեն մայրաքաղաքում են:
2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դեկտեմբերի 19-ին խոցել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պատկանող զենքի արտադրության օբյեկտն ի պատասխան այդ տարածքից հրեական պետության վրա ձեռնարկված գրոհի:
Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի եւ Պալաուի քաղաքացիները:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 10:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության շենքի մոտ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 43-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Որոշում է կայացվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձին ձերբակալելու մասին: