
«Այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ:
Այս տարի հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 5 տարում:
Պետք է հատուկ ընդգծել, որ նախորդ տարիների համեմատ էականորեն նվազել է ճանապարհների հիմնանորոգման ինքնարժեքը. եթե օրինակ 2014թ-ին 1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգումն արժեցել է ավելի քան 200 մլն դրամ, ապա այս տարի նույն աշխատանքները բյուջեի համար արժեցել են երկուսուկես անգամ ավելի էժան՝ մոտ 80 մլն դրամ»։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2499634923690221?__xts__[0]=68.ARBpPGOwkGfbyntAZ12XJ9XoCj2s-IcLJ5W0o0mugV71wdb3C9HYISuBjEgE_E-S1HmdLSjGdHPK6vJ999ou3zrNk1HYo5Cr4BYVQQnka6nyuX4TAq4NFllrNm7f4V6a6ur-wOcNQM061MKYc3d0NEtxB5kCoK2hAkDmjcLJqqSnLQKEQHgvzIsf7NhCCHC1Ie5I8dIgIbsCLNl4_ZgvPuV_cX_Ane2E-irPziKdtYLYiLiMElJk27wrEz7AeZ-oc28MHd5tYUvbiZA6lxdW5WOeoQQoialinIML9eyrCWWZhHEDvlcn7k78_KzWnxAdawP9n1ltzywDzfKK_gSDvmHu&__tn__=-R