Փիրս Բրոսնանը թագավորին կմարմնավորի «Մոխրոտիկը» մյուզիքլում
007 գործակալի նախկին դերակատար Փիրս Բրոսնանը արքայազնի հորը՝ թագավորին, կմարմնավորի Sony Pictures ստուդիայի «Մոխրոտիկը» մյուզիքլում: Այդ մասին հայտնել է THR-ը:
Կինոնկարում նաեւ նկարահանվելու են Բիլլի Փորթերը (Մոխրոտիկի կնքամայր), Իդինա Մենզելը (խորթ մայր), Կամիլլա Կաբելիոն (Մոխրոտիկ) եւ Նիկոլաս Գալիցինը (արքայազն Ռոբերտ): Որպես նախագածի ռեժիսոր եւ սցենարիստ հանդես կգա Քեյ Քեննոնը: Ֆիլմը վերաիմաստավորելու է ավանդական պատմությունը. Մոխրոտիկը դրանում լինելու է հավակնոտ երիտասարդ կին, որն իրեն թույլ է տալիս երազել այն մասին, ինչը դեռ չի կարող իրեն թույլ տալ: Ավելի վաղ Բրոսնանն արդեն խաղացել է մյուզիքլներում. նա նկարահանվել է Mamma Mia!-ի երկու ֆիլմերում. առաջինի համար նա «Ոսկե ազնվամորի» մրցանակ է ստացել տղամարդու երկրորդ պլանի վատագույն դերի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: