Բաժիններ՝

Սոխով և սնկով ֆրանսիական կարկանդակ

Բաղադրիչներ

Խմորի համար.

1. Ալյուր – 250 գ
2. Բուսայուղ – 30 մլ
3. Ջուր – 100 մլ

Միջուկի համար.

Կարդացեք նաև

1. Շամպինիոն – 300 գ
2. Կարմիր սոխ – 4 հատ
3. Ձու – 5 հատ
4. Կաթ – 100 մլ
5. Ջուր – 2 ճ/գ
6. Անյուղ պանիր – 150 գ

Պատրաստման եղանակը

1. Ջուրը խառնել բուսայուղի և ալյուրի հետ: Խմոր հունցել, գրտնակել և դնել կաղապարի մեջ:

2. Պատրաստել միջուկը: Սոխը կիսաօղակների կտրատել, սունկը շերտատել:

3. Սոխը և սունկը շոգեխաշել, ավելացնել մի քանի ճ/գ ջուր:

4. Ձուն հարել կաթի հետ:

5. Միջուկը լցնել խմորի մեջ և ավելացնել ձվակաթնային զանգվածը:

6. Պանիրը քերել և լցնել կարկանդակի վրա:

7. Թխել 20-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս