Բաժիններ՝

Գրետա Թունբերգը՝ «Տարվա մարդ»

Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգը «Տարվա մարդ» կոչումն է ստացել Time ամերիկյան հանդեսի վարկածով: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է NBC հեռուստաալիքի «Թուդեյ» ծրագրի եթերում։

Ավանդաբար դեկտեմբերին Time-ի խմբագրությունը հայտարարում է«Տարվա մարդուն»: Թունբերգի լուսանկարը զետեղված է հանդեսի շապիկին: Այս կոչումը շնորհելու որոշակի չափանիշներ չկան. համարվում է, որ այն ստանում է նա, ով տարվա ընթացքում առավել մեծ ազդեցությունն է գործել հասարակության վրա, անկախ այն բանից՝ դրական է դա եղել, թե բացասական, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031