Դեկտեմբերի 7-ին 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հարգանքի տուրք է մատուցվել Արցախում, որին մասնակցել են նաև ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ:
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում բազմաթիվ քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Պետությունը ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների հիմքում դրել է հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելու խնդիրը: Այս մասին լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ մյուս բնակավայրերում, Գեղարքունյաց թեմի գործող եկեղեցիներում ու կրթամշակութային հաստատություններում ծաղկեդրումով, մոմավառությամբ ու այլ միջոցառումներով հարգանքի տուրք մատուցվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքից մեկնեց Լոռու մարզի Լեռնանցք համայնք, որտեղ մասնակցեց 8 բնակարանի հանձնման արարողությանը, այցելեց բնակարան ստացած ընտանիքներին և շնորհավորեց նրանց` հավաստիացնելով, որ կառավարությունը բնակիչների կողքին է։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով իրավաբանական անձանց իրազեկում է 2020թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի մասին:
ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սպիտակի ավերիչ երկրաշարժից 31 տարի անց, Գյումրիում դեռ կան տնակային ավաններ: Ըստ վերջին հաշվառման՝ Շիրակի մարզում առկա է 3500 ժամանակավոր կացարան, որից 2854-ը Գյումրիում: Չնայած տնակների առկայությանը, այս պահին չկա աղետի հետևանքով շահառու ճանաչված ոչ մի ընտանիք, որի հանդեպ պետությունը պարտավորություն ունենա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Վարչապետը նաև մասնակցում է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։ Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։
Հայատսանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և այլք:
Երևանի «Փյունիկ»–ի նախագահ Արթուր Սողոմոնյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Արսեն Աղաջանյանի թեկնածության մերժմանը:
Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։
ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պարզվում է, էքստրասենսի հատկություններ ունի։
եյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն-ԲՀԿ հարաբերություններն այլ փուլ են թեւակոխել:
Երեկ Երեւանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 270 միլիոն դրամով ավելացրեց։ Մինչ այդ համայնքային բյուջեից հատկացրել էր 54 մլն, կառավարությունն էլ իր կողմից եւս 271 միլիոն 797 հազար դրամ ավելացրեց:
Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում: Խնդիրն այն է, որ նրանց գերակշիռ մասը վերջին օրերին իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս պարզել են, որ սովորականից ավելի են վճարում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարօրինակ զուգադիպությամբ մամուլի աչքից հեռու, օրեր առաջ տեղի է ունեցել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որին անձամբ ներկա է գրնվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնի կարգով գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր դեսպանություններին, որով արգելվել է այսուհետ որեւէ տեսակի նվեր ընդունել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից։
«Փաստ» թերթի տեղեկություններով, մի շարք գերատեսչություններում արդեն երկար ժամանակ է, ինչ կադրային «զտում» է տեղի ունենում. հիմնականում թիրախում են հայտնվում դեռեւս աշխատանքից չազատված «հնաբնակները»:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ նա ծանր է տանում այդ փաստը եւ ամեն ինչ անում է, որ նույնիսկ թիմում չիմանան այդ մասին։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08:48-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի եզրափակիչի հերթական խաղում պարտվեց աշխարհի չեմպիոնին:
Իտալիայի առաջնության 15-րդ տուրի շրջանաներում «Ռոմա»-ն Միլանում հյուրընկալվեց «Ինտեր»-ին:
Հայաստանում 31 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 02:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: