
«Մասնակցում եմ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Վարչապետը նաև մասնակցում է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։ Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։
«Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք եմ մատուցում 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին և մասնակցում եմ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։ Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար»։