«2020 թ. բյուջեի համար ԲՀԿ-ն ներկայացրել է 264 մլրդ դրամի, ԼՀԿ-ն՝ 94 մլրդ դրամի, «Իմ քայլը»՝ 8.4 մլրդ դրամի առաջարկ». Ատոմ Ջանջուղազյան

ԱԺ երեք խմբակցությունները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել են ընդհանուր մոտ 368 մլրդ դրամի  լրացուցիչ ծախս ենթադրող առաջարկություններ: Այս մասին ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե որ խմբակցությունից որքան արժողությամբ առաջարկ է արվել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` 264.4 մլրդ դրամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն` 94.9 մլրդ դրամ, «Իմ քայլը» խմբակցություն` 8.4 մլրդ դրամ»,-հայտնեց Ջանջուղազյանը:

Խմբակցություններն ու պատգամավորները ԱԺ հանձնաժողովներում ու լիագումար նիստերում քննարկումներից  հետո կարող էին առաջարկություններ ներկայացնել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Արվել է ընդհանուր 160 առաջարկ:

Տեսանյութեր

Լրահոս