
Հայտնի են Գևորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքները

Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սակայն մինչև երեկ պարզ չէր, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Գևորգ Կոստանյանին։
«Գևորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- 168.am-ի հարցին ի պատասխան` տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։