Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության

Դեկտեմբերի 4-ին, ժամը 22:28-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1988 թ.) և «Volvo» (վարորդ` Կարեն Գ.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Մայիս Պ.-ն (ծնված 1954 թ.), հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս