«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ 3 թեկնածուների հետ հանդիպումը ֆուրոր է առաջացրել Արցախում: Հատկապես Մասիս Մայիլյանի թիմակիցների, նրան սատարող «Վաղվա Արցախ» կուսակցության մեջ, թե ինչու է Փաշինյանը հանդիպում նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ «հեղափոխականացնում նրանց»։ Նկատի ունեն Արայիկ Հարությունյանին, չնայած հանդիպումն առաջին հերթին մեսիջ էր Վիտալի Բալասանյանին` «չնկատելու» առումով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակային 2-րդ սահմռկեցուցիչ մահվան դեպքը ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում է եղել: Երեկ 06:50-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21-ամյա Արթուր Աջամյանը, իսկ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է:
Այո, նախկին պաշտոնյան, որն աչքի էր ընկել միայն Օպերայի շրջակայքում մի քանի սրճարան քանդելու ակտիվությամբ, Հյուսիսային պողոտան «շլանգով» ջրելով եւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքին խոչընդոտելով, իր առաքելությունը հայրենիքում համարել է ավարտված ու մեկնել է Միացյալ Նահանգներ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի փոխարեն երեկ նշանակվեց Ավետ Պողոսյանը։ Չնայած անգամ ՀԱԿ պաշտոնական կայքում նա ՀԱԿ վարչության անդամ է, սակայն քաղաքապետարանը հայտարարեց, որ նորընտիրն անկուսակցական է։ Պողոսյանը 2012-ին ՀԱԿ ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, հեղափոխությունից հետո նշանակվել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խորհրդական։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հետախուզում» հայկական բացատրական բառարանով նշանակում է հետախուզել, փնտրել՝ գտնելու նպատակով: Իսկ ՀՀ Քրեական օրենսգիքի 259-րդ հոդվածով «Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քոչարյանն ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։
Երեկ այս երկու մարդկանց լավ ծանոթ քաղաքական գործիչներից մեկը նրանց հարաբերությունների մասին մի ուշագրավ պատմություն պատմեց։ Ի դեպ, նա բացարձակապես կապ չունի ՀՀԿ-ի, հների, առավել եւս նորերի հետ։
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն համայնքի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։ Նա հանրային լայն շրջանակների համար անծանոթ կերպար է, չնայած քաղաքական գործընթացներին ակտիվ հետեւողների համար հայտնություն չէ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունն սկսել է ուսումնասիրել «ԿամԱԶ»-ների սկանդալը։ Ոմանք պնդում են, թե Մարությանի հրաժարականն անխուսափելի է։ Ո՞վ կարող է լինել «Իմ քայլի» հաջորդ թեկնածուն՝ հարցրինք քաղաքապետարանի աղբյուրին։ «Ոչ մեկը։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունները` Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, արեւմտյան վեկտորի հետ սկսել են լուրջ խնդիրներ ունենալ: ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել. տիկին դեսպանը հեռացել է անգլիական ձեւով` առանց հրաժեշտի:
««Ժողովուրդ» թերթը բացահայտումներ է արել, որոնք ավելի են խճճում քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարը: Պարզվում է` քաղաքապետարանը «ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար» բարտեր-բանաձեւով տարբեր շինթույլտվություններ է շռայլել: Եղել են նույնիսկ ընկերություններ, որոնց թույլատրել են շինարարական աշխատանքները սկսել` նախապես չասելով, թե կոնկրետ ինչ են պահանջելու դրա դիմաց:
Մահացել է ամերիկացի դերասանուհի Շելլի Մորիսոնը (իսկական անունը՝ Ռեյչել Միթրանի):
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:
«Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարի կարճ թիզերը, կինոնկար, որը 25-րդ ֆիլմն է դարձել M16 գործակալ Ջեյմս Բոնդի մասին շարքում, հայտնվել է ֆրանշիզայի պաշտոնական YouTube-ալիքում։
Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը դեկտեմբերի 2-ին կայացած նիստում առաջարկել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հետեւանքների վերացման նոր ճանապարհային քարտեզ, վթար, որը տեղի ունեցավ 2011 թվականին հուժկու երկրաշարժից եւ դրան հաջորդած ցունամիից հետո, հաղորդում է NHK-ը:
Անհայտ անձինք Բեռլինում «Շտազի»-ի (նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետական անվտանգության նախարարության) թանգարանից շքանշաններ եւ զարդեր են հափշտակել:
Արգենտինայի Սան Ֆրանսիսկո քաղաքի բնակչուհին արթնացել է կոմայից, որպեսզի կրծքով կերակրի քաղցած դստերը: Այդ մասի հաղորդել է The Sun հրատարակությունը:
Իռլանդական ապուր, որին կսիրահարվեք առաջին գդալից:
Ուոլես Չանն աշխարհի միակ ոսկերիչն է, ում աշխատանքները հնարավոր չէ կեղծել: Փայլող թիթեռներ, վիշապներ, ձկներ: Նրա հաշվին կան մի քանի նորարարական տեխնոլոգիաներ, Չանի ստեղծած զարդերն այժմ պատկանում են եվրոպական թագավորական ընտանիքների անդամներին:
Էն Հեթուեյը Հոլիվուդի ամենահամարձակ դերասանուհիներից է:
Եթե Ձեզ հոգնեցրել են բաճկոնները, օրինակ վերցրեք ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկիից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների ձեռք բերման նպատակով գործող գազատարերի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու համար դեկտեմբերի 3-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 12.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Բաթումի, Նալբանդյան փողոցներով պարփակված առանձնատների գազամատակարարումը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հանդես էր եկել հանցագործության մասին հաղորդմամբ՝ տեղեկացնելով, որ քաղաքապետը և նրա տեղակալը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ քաղաքապետի լիազորությունները դնելով այն տեղակալի վրա, ով ավագանու անդամ չէ և, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ իրավասու չէ կատարելու քաղաքապետի լիազորությունները: Խաժակյանը նաև հայտարարել էր, որ կեղծվել է այն փաստաթուղթը, որով լիազորությունները դրվել են քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա, և մատնանշել էր Քրեական օրենսգրքի 309 հոդվածը, այն է՝ պաշտոնական լիազորություններն անցնելը: