
Տիտան և թիթեռնիկներ. ինչպես է չինացի ոսկերիչ-հրաշագործը ստեղծում իր գլուխգործոցները

Ուոլես Չանն աշխարհի միակ ոսկերիչն է, ում աշխատանքները հնարավոր չէ կեղծել: Փայլող թիթեռներ, վիշապներ, ձկներ: Նրա հաշվին կան մի քանի նորարարական տեխնոլոգիաներ, Չանի ստեղծած զարդերն այժմ պատկանում են եվրոպական թագավորական ընտանիքների անդամներին:
Ուոլես Չանը ծնվել է 1956 թվականին՝ աղքատ չինացիների ընտանիքում: Նա հինգ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Հոնկոնգ, և նա բախվում է լեզվական պատնեշին: Ուոլեսը միայն 9 տարեկանում տիրապետեց կանտոներենին և կարողացավ դպրոց գնալ, բայց այնտեղ սովորեց երեք տարի, քանի որ մանկուց ստիպված էր աշխատել: Այդ տարիներին նա սկսեց պատրաստի մասերից պլաստիկե ծաղիկներ պատրաստել: Նման «գլուխգործոցների» համար նա այնքան գումար ստացավ, որ կարողացավ երկու քաղցր հաց գնել:
Հավանաբար, հենց այդ դժվարին տարիներին ձեռք բերված հմտություններն էին՝ համառություն և համբերություն, աշխարհի փիլիսոփայական հայացք և գեղեցիկ բան ստեղծելու ունակություն, որ որոշիչ դարձան Ուոլեսի ստեղծագործական կյանքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը