
Իռլանդական ապուր, որին կսիրահարվեք առաջին գդալից

Բաղադրիչներ
1. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
2. Կարագ – 2 ճ/գ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 3 պճեղ
5. Աղ
6. Սև պղպեղ – 1/2 թ/գ
7. Կարտոֆիլ – 1 կգ
8. Հավի արգանակ – 6 բաժակ
9. Գարեջուր – 330 մլ
10. Չեդդեր պանիր – 200 գ
11. Սերուցք – 4 ճ/գ
12. Կանաչիներ
Պատրաստման եղանակը
1. Ձիթապտղի յուղը և կարագը տաքացնել միջին կրակի վրա:
2. Ավելացնել կտրատված սոխը և սխտորը, համեմել աղով, պղպեղով և տապակել, մինչև փափկելը:
3. Ավելացնել խորանարդաձև կտրատված կարտոֆիլները, արգանակը և գարեջուրը:
4. Հասցնել եռման և եփել ևս 20 րոպե:
5. Հարել բլենդերով:
6. Ավելացնել քերած պանիրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը