
Մեսին 6-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»-ը

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:
Մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզում: «France Football» պարբերական անցկացրած քվեարկության արդյունքում «Ոսկե գնդակ»-ին արժանացել է Մեսին:
Երկրորդ տեղում Նիդերլանդների ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դայկը է, իսկ եռյակի վերջում Պորտուգալիայի ընտրանու և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռոնալդուն:
Երեկոյի ընթացքում «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին արժանացավ Նիդերլանդների ազգային թիմի և «Յուվենտուս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտը:
Լև Յաշինի անվան լավագույն դարպասապահի մրցանակը, որը տրվեց պատմության մեջ առաջին անգամ, տրվեց Բրազիլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ից Ալիսոն Բեքերը:
Կանանց ֆուտբոլում լավագույնը ճանաչվեց ԱՄՆ հավաքականից Մեգան Ռապինոն:
«Ոսկե գնդակ»-ն ամենամյա մրցանակը շնորհվում էր ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին:
Մինչ այս Մեսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին: