
«Ռոնալդուից գողացել են «Ոսկե գնդակը» նախորդ տարի»․ Կելինի

«Յուվենթուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին մեկնաբանել է այն փաստը, որ իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել երկրորդ տարին անընդմեջ նվաճել «Ոսկե գնդակը»:
Նախօրեին «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է ստացել մրցանակը, 2018-ին ՝ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
«Ռոնալդուից գողացել են «Ոսկե գնդակը» նախորդ տարի, իսկ «Ռեալը» հոգ տարավ այն մասին, որ նա չստանա այս մրցանակը, և դա շատ տարօրինակ էր:
Այս մրցաշրջանում պայքարը ավելի հավասար էր: Համենայն դեպս, Մոդրիչը, նույնիսկ իր կարիերայի լավագույն մրցաշրջանում, արժանի չէր «Ոսկե գնդակին»: Դա ազդանշան էր «Ռեալի» կողմից. Նրանք ցանկանում էին, որ Ռոնալդուն դադարեցնի այս մրցանակի նվաճումը:
Վան Դեյկը հաղթեց Չեմպիոնների լիգայում և, տրամաբանորեն, նա այս տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը», իսկ անցյալում՝ Գրիզմանը, Պոգբան կամ Մբապեն՝ ԱԱ-2018-ում հաղթելու համար: Մոդրիչի հաղթանակը, ընդհանուր առմամբ, իմաստ չուներ»,- ասել է Կիելինին:
Սիրարփի Աղաբաբյան