
«Անցել է 1 շաբաթ։ Կարո՞ղ եք կռահել՝ քանի հարկ է ավելացել 11-ի վրա». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք՝ 02․02․2018թ․ Տերյան 5 հասցեում կառուցվող մինչև 11-րդ հարկի (41.00 նիշ) շինարարական թույտվությունը տրվել է նախկին իշխանությունների օրոք և 22․11․2019թ․ այդ նույն հասցեին տրվել է ևս մի շինարարական թույլտվություն, արդեն 11-16-րդ հարկի (56.00 նիշ) գործող քաղաքային իշխանությունների օրոք՝ Հայկ Մարությանի ստորագրությամբ։
Անցել է 1 շաբաթ։ Կարո՞ղ եք կռահել՝ քանի հարկ է ավելացել 11-ի վրա։
Հարգելի շինարար ընկերներ, կարո՞ղ եք ասել՝ 1 շաբաթում կարելի՞ է գոնե կես հարկ բարձրանալ։
Կից տեղադրում եմ լուսանկար, որն արել եմ այսօր։
Հ.Գ. Եթե չեմ սխալվում՝ քաղաքապետը պարծենում էր իր մաթեմատիկական գիտելիքներով։ Սա հասարակ գումարում/հանում է»:
Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք՝ 02․02․2018թ․ Տերյան 5 հասցեում կառուցվող մինչև 11-րդ հարկի (41.00 նիշ) շինարարական…
Gepostet von Թեհմինա Վարդանյան am Samstag, 30. November 2019