Բաժիններ՝

Թիմոթի Շալամեն առաջին անգամ կխաղա լոնդոնյան թատրոնում. The Guardian

Թիմոթի Շալամեն առաջին անգամ կխաղա Լոնդոնի «Օլդ Վիք» թատրոնում «4000 մղոն» ներկայացման մեջ: Այդ մասին հայտնել է The Guardian-ը: Այդ պիեսի համար Էմի Հերցոգը 2013 թվականին անվանակարգվել էր Պուլիցերովյան մրցանակի, իսկ New York Times-ը գրել էր, որ նման «ճշմարտացի եւ հուզիչ ստեղծագործություններ սեզոնում հայտնվում են մեկ կամ երկու անգամ, եթե հաջողություն լինի»:

Շալամեն խաղալու է գլխավոր՝ 21-ամյա Լեոյի դերը, որն իր լավագույն ընկերոջ հետ հեծանվով ճանապարհորդում է Ամերիկայում եւ հայտնվում իր 91-ամյա տատիկի տանը: Թիմոթիի հետ միասին ներկայացմանը կմասնակցի Այլին Էթքինսը: Որպես ռեժիսոր հանդես կգա Մեթյու Ուորչասը:

Պրեմիերան պլանավորված է 2020 թվականի ապրիլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս