Բաժիններ՝

«Ես կլինեմ ձեր հայրը, ընկերը, ընկերուհին, ինչ ուզում եք»․ Մոուրինիոն՝«Տոտենհեմի» ֆուտբոլիստներին

Ժոզե Մոուրինիոն սկսել է աշխատել «Տոտենհեմի» հետ:

Պորտուգալացին զրուցել է թիմի հետ և պատասխանել է խաղացողների հարցերին, հայտնում է Sport Witness-ը՝ վկայակոչելով Record-ին:

56-ամյա մասնագետին հիշեցրել էին իր նախորդ հայտարարությունները, որ նա երբեք չի աշխատի «Տոտենհեմի» կազմում: Մոուրինիոն ասել է, որ դա միայն հանրության համար ստեղծված պատկեր էր:

Ժոզեն նաև ֆուտբոլիստներին տված հարցազրույցում ասել է. «Ես կլինեմ ձեր հայրը, ընկերը, ընկերուհին, ինչ ուզում եք»:

Մոուրինիոն առանձնազրույցներ է ունեցել Ուգո Լլորիսի, Հարի Քեյնի, Թոբի Ալդերվեյրելդի, Հարի Ուոլիի, Դելե Ալիի, Էրիկ Դայերի և Քրիստիան Էրիկսենի հետ, որոնց նա փորձել է համոզել մնալ ակումբում:

Հաղորդվում է, որ Մոուրինիոյի՝ թիմի հետ այս հանդիպումը տպավորել է ֆուտբոլիստներին:

Նոյեմբերի 20-ին Մոուրինիոն գլխավորեց «Տոտենհեմը», լոնդոնցիների հետ մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս