
«Տեղին չէ նաև ապստամբածների անվստահությունը մեր համալսարանների նկատմամբ». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Հայերենը անգլերենի, մեր համալսարանները՝ Հարվարդի հետ համեմատելը տեղին չէր իհարկե: Տեղին չէ նաև ապստամբածների անվստահությունը մեր համալսարանների նկատմամբ: Մի բան աներկբա է. ազգային ինքնությունը պետության հավելյալ պաշտպանության կարիքը ունի, հատկապես՝ ժողովրդագրական առկա իրավիճակում»։