Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» դարձրեց ինձ այն, ինչ կամ»․ Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հիշել է այն ժամանակահատվածը, երբ նա խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում» և կիսվել է իր կարիերային վերջ տալու մասին մտքերով:

«Դժվար էր, երբ ընկերներիս թողեցի՝ չորս տարի «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացնելու համար: Միևնույն ժամանակ՝ դա մեծ փորձ էր ինձ համար:
Մանչեսթեր տեղափոխվելն իմ կարիերայի ամենաբարդ ընտրությունն էր, քանի որ ես 17 տարեկան էի և ստիպված էի լքել ընտանիքս և ընկերներիս: Ֆերգյուսոնն ինձ շատ օգնեց:

Ինձ ոգեշնչում էր այն, թե ինչպես էր նա գործում ցանկացած իրավիճակում: Հատկապես ինձ վրա տպավորություն էին թողնում նրա առաջնորդական հատկությունները, որոնք դրսևորվում էին ծանր ժամանակներում:

Դա պարզապես ֆանտաստիկ էր: Ես ամեն օր սովորում էի նրա հետ։ Նա ինձ համար երկրորդ հայր էր։
Ես այնտեղ շատ եմ մեծացել: ««Մանչեսթեր Յունայթեդը» դարձրեց ինձ այն, ինչ կամ, չնայած ես չէի խաղում այնքան, որքան ուզում էի: Բայց իմ դիրքում կային երկու կենտրոնական պաշտպաններ, որոնք այն ժամանակ գտնվում էին աշխարհի երեք լավագույնների շարքում՝ Ռիո Ֆերդինանդ և Նեմանյա Վիդիչ:
Բայց տանը լինելը և նման կարիերա այստեղ անցկացնելը շատ հաճելի է, և ես հպարտ եմ դրանով:

Հիմա ես մտածում եմ այն մասին, որ ամեն տարին կարող է լինել վերջինն իմ կարիերայում: Ես ուզում եմ հնարավորինս շատ ֆուտբոլ նվիրել: Ցանկանում եմ լավագույնս ավարտել կարիերաս: Չգիտեմ, կխաղամ ևս մե՞կ տարի, թե՞ ևս երկու-հինգ տարի: Բայց ես երջանիկ եմ «Բարսելոնայում»»,- ասել է Պիկեն The Observer-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս