Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. Դա կապ ունի նրա հոր հետ. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը համակարգում լավ համբավ էր ձեռք բերել, ու կարծես նրա աշխատանքից դժգոհություն չկար: Վարդապետյանը հեռացավ առանց պարզաբանումների: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ փոխնախարարի հրաժարականը, ըստ ամենայնի, կապվում է նրա հորն առնչվող մի քրեական գործի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ա. Վարդապետյանը հրաժարվել է պաշտոնից, որպեսզի չշահարկեն, թե օգնում է հորը խուսափելու ենթադրյալ պատասխանատվությունից:

Սեպտեմբերի 23-ին Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, թե իրավապահները պարզել են, որ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք ապօրինի ներգործել են մարդկանց վրա, որպեսզի նրանք փող փոխանցեն «Խութ» բարեգործական հիմնադրամին, իսկ «Խութ»-ի տնօրենը փոխնախարար Վարդապետյանի հայրն է՝ Կարեն Վարդապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք անձինք ցուցմունք են տվել Ա. Վարդապետյանի հոր դեմ, հարցաքննել են նաև Կարեն Վարդապետյանին, որը, սակայն, հերքել է իր կապն այդ գործարքների հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս