Բաժիններ՝

«Այստեղ ես եմ մարզիչը»․ Էմերին՝ Մոուրինիոյի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է լուրերը, թե «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է փոխարինել իրեն:

«Այստեղ ես եմ մարզիչը»,- ասել է Էմերին:

Ըստ բրիտանական աղբյուրների՝ լոնդոնյան ակումբն անհանգստացած է ներկայիս գլխավոր մարզչի՝ Ունայի Էմերիի և ֆուտբոլիստների միջև հարաբերությունների վատթարացմամբ, ինչպես նաև նրանց միջև լեզվական պատնեշով: Իսպանացու նկատմամբ վստահությունը սահմանափակվում է մեկ կամ երկու հանդիպումով:

«Արսենալն» ակնկալում է գտնել այնպիսի մարզիչ, ով լավ տեղյակ է Պրեմիեր լիգայից և բավականաչափ հեղինակավոր է իր գաղափարները թիմին փոխանցելու համար, իսկ Մոուրինիոյի ծրագրերը մեծ տպավորություն են թողել:  Բացի այդ, «զինագործներին» պետք է այնպիսի մարզիչ, ով խաղացողների հետ շփվելիս լեզվական խնդիրներ չի զգա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժոզե Մոուրինիոն պատրաստ է դիտարկել «Արսենալի» առաջարկը, քանի որ նրան գրավում էր գավաթ նվաճելու հնարավորությունը երեք տարբեր անգլիական ակումբների հետ, բայց նա տնօրենների խորհրդի երաշխիքների կարիքը կունենա, որ անհրաժեշտ ֆոնդերը կհատկացվեն տիտղոսների համար պայքարելուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս