
Գերմանիայում երկու մարդ է տուժել հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. MDR

Երկու մարդ է տուժել GTS Grube Teutschenthal Sicherungs GmbH ձեռնարկության հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, մի քանի տասնյակ մարդ գտնվում է գետնի տակ ապաստարանում: Այս մասին հաղորդել է MDR հեռուստառադիոընկերությունը:
Պայթյունը տեղի է ունեցել Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասի Տոյչենտալ կոմունայում: Պայթյունի պահին տարածքում եղել է 38 մարդ, նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Սկզբում զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, թե գետնի տակ մնացած մարդիկ արգելափակված են, սակայն հանքահորի գործարկու Geiger Unternehmensgruppe-ը ճշտել է, որ նրանք բոլորը գտնվում են «անվտանգ ապաստարանում»: Տեղում աշխատում են փրկարարները, պայթյունի պատճառը պարզված չէ: