
Հայաստան-Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է Հայաստան-Հունաստան խաղի տոմսերի վաճառքը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան- Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։
Հայաստան- Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։
Հայաստան- Հունաստան
Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված – 9000 դրամ
Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 7000 դրամ
Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված – 5000 դրամ
Արևելյան տրիբունայի կողային հատվածներ – 3000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ